copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:04 24-07-2023

Ներքին Գետաշենում նորածնի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկի մոտ մանկահասակ երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ հուլիսի 22-ի առավոտյան ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Հաղորդումն ստացվելուց և վարույթ նախաձեռնվելուց հետո, նույն օրը, երեկոյան, Մուրացան հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ տեղափոխված ընկեցիկ երեխան՝ նորածին տղան, մահացել է։

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մարտունու համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Խաչ թաղամասի տներից մեկի բնակչուհին հուլիսի 22-ին՝ ժամը 10,20-ի սահմաններում, իրենց տան արևմտյան հատվածի հողաթմբի վրա նկատել է թափառող շների։ Հավաքված շներին հեռացնելու նպատակով քար է նետել նրանց ուղղությամբ և մոտենալով նկատել, որ հողաթմբի վրա դրված է դեղին գույնի պոլիէթիլենային պարկ։ Բացելով պարկը՝ նկատել է, որ դրանում շորով փաթաթված նորածին է։ Զգալով, որ նորածինը ողջ է՝ անմիջապես տարել է տուն և դիմել ոստիկանությանը։

Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է նորածնի հագուստը, և պարկը։

Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նորածնի ծնողներին հայտնաբերելու, կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանության Մարտունու բաժնին, նաև հարցումներ են ուղարկվել բուժհաստատություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել