Ներքին 3 տարի առաջ - 10:58 19-10-2022

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել, գործնական քայլեր արեք. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին

«Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժ ու բացազատումում, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաև ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է, փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։

Գնահատելով իրավիճակի լրջությունը և իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը և խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։

Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ և նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել