Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:43 23-07-2023

Գյումրիում ընթացքի մեջ են Համահայկական ամառային 8-րդ խաղերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքները

Գյումրիում շարունակվում են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները։

Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում նախատեսվում է կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։

«Շիրակ» մարզադաշտում նստատեղերի ավելացման համար Գյումրի է բերվել 5 հազարից ավելի աթոռ։ Նշենք, ոչ մինչ այս այդ մարզադաշտում կար 4200 նստատեղ։ Այս աշխատանքներին զուգահեռ նորոգվել է մարզադաշտի հարակից փողոցը՝ իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմին կողմին հարակից տարածքի (հատված կմ 0+000- կմ 0+199) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը՝ 65 մլն 633 հազար դրամ կհատկացվի։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում։

«Միասնություն սպորտով» կարգախոսով անցկացվելիք Համահայկական ամառային 8-րդ խաղերին 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան