copy image url
Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 20:45 22-07-2023

Եթե ամեն ինչն այդքան արդար է, ապա ինչո՞ւ է թենիսի ֆեդերացիայում վիճակահանության ամբողջ ընթացքը գաղտնի․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ այսօր հայտնի էին տիեզերական թվով յոթ հանելուկներ, որոնցից ամենակարևորն այլմոլորակայինների լինել-չլինելու վերաբերյալ հանելուկն էր: Այսօր պարզեցի, որ հայկական սպորտում, օրինակ՝ մեծ թենիսում, կա տիեզերական հանելուկներին չզիջող ևս մեկը:

Սովորաբար, թենիսի երեխաների մրցաշարի մասնակիցներին վիճակահանությամբ խմբերի են բաժանում: Տրամաբանորեն՝ որպեսզի վիճակահանությունը կասկած չհարուցի, այն պետք է թափանցիկ և հասանելի լինի վիճակահանության շահառուների համար:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայում (Armenian Tennis Federation) ասում են, որ «Մարզչական կոմիտեն որոշում է կայացրել, ըստ որի, վիճակահանությանը կարող են մասնակցել բացառապես մարզիչները» և ավելացնում՝ «ծնողներն անգամ իրավունք չունեն դիտել վիճակահանության ընթացքը»: Վիճակահանությունը չի թույլատրվում դիտել նույնիսկ լրագրողներին: Թենիսի ֆեդերացիայի գլխավոր մրցավարն էլ, առանց որևէ հիմնավորման, այլակարծություն չի հանդուրժում, իսկ չափից ավելի անհանդուրժողականությունը բացատրում է իր «անբասիր կենսագրությամբ», ասելով, թե «ինչպես կարող է իր նման ազնվագույն անձը սխալ վիճակահանություն կազմակերպել» (դա նույնն է, ինչ դատավորը վճիռը հիմնավորելու փոխարեն պատճառաբանական մասում իր կենսագրությունը ներկայացնի): Այլ կերպ՝ եթե ցանկություն ունեք հասկանալ թենիսում վիճակահանության նրբերանգները, կարդացեք վիճակահանությունը կազմակերպողի կենսագրությունը:

Իսկ պարզունակ՝ «եթե ամեն ինչն այդքան արդար է, ապա ինչու՞ է գաղտնի», հարցն անպատասխան է մնում:

Եվ, ուրեմն, կարծում եմ, որ հայկական սպորտի հաջողությունը գաղտնիության մեջ է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից