copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 09:30 24-01-2026

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են հայերի մի մասը գտնվում ադրբեջանական բանտերում

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սիրառատ հաճոյախոսությունների ու խաղաղության խոստումների անդին Բաքվի բանտերում գտնվող հայերն են։
Թեև պաշտոնապես այնտեղ պահվող հայերի թիվը հայտարարվում է 19, ոչ պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո իրավապաշտպանները փաստում են շուրջ 7–8 տասնյակ անձանց գոյության մասին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արահամյանը։

Երկրորդ՝ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև «սիրո» նոր կամուրջներ են ձևավորվում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում մնացած վերջին հայերը ՀՀ տեղափոխվելու հայտեր են ներկայացնում։

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հայերի մի մասը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում, ինչո՞ւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ մնացած հայերը ստիպված են լքել իրենց հայրենիքը, և ինչո՞ւ Արցախից բռնի տեղահանվածների հավաքական վերադարձի թեման տաբու է թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի վարչակազմերի համար:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում