copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:30 22-07-2023

Արտոնյալ գործարարը հարստանում է երկու պետությունների հաշվին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«7 ամիս շրջափակված Արցախից Հայաստան փախած գործարար Արմեն Հակոբջանյանը, մի կողմից, իր նոր գնած գազալցակայանների դիզայնն է փոխում, մյուս կողմից՝ իր տան կողքին մի առանձնատուն էլ եղբոր համար է կառուցել:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Ավան վարչական շրջանում կառուցված երկհարկանի երկու տները, որոնք պատկանում են ատոնյալ ղարաբաղցի Արման Հակոբջանյանին ու նրա եղբորը: Իսկ ո՞վ է Հակոբջանյանը, որ արտոնյալի կարգավիճակով անշեղորեն ավելացնում է իր ունեցվածքը, ընդ որում՝ երկու պետությունների՝ Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների հաշվին:

Հիշեցնենք, որ Հակոբջանյանը, որ իր հոր՝ ԼՂՀ քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի կողմից 1997 թվականին «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունն է ղեկավարում, պետական մրցույթներում հաղթելով, ահռելի ունեցվածքի տեր է դարձել: Նրանք նաեւ ունեն 2002 թվականից հիմնադրած եւս մի ընկերություն՝ «Սերպանտին» ՍՊԸ-ն:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի հունվարի 1 մեկից մինչեւ 2023 թվականի հուլիսի 5-ը «Կապավոր» ՍՊԸ կնքել է 15 պայմանագիր ՀՀ հանրային իշխանության մարմինների հետ, դրանց թվում՝ Դիլիջանի ևեւԳավառի համայնքապետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ: Կնքված պայմանագրերի արժեքն ընդհանուր առմամբ կազմել է 4 մլդ 323 մլն 662 հազար 900 դրամ: Ծառայությունները, որոնք մատուցել է Հակոբջանյանի ընկերությունը, հիմնականում ճանապարհաշինական բնույթ են կրում:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում էլ բաց հրատապ մրցույթով եւ շրջանային համաձայնագրի գնման ընթացակարգերով «Կապավոր» ՍՊԸ-ն կնքել է 2 մլդ 718 մլն 018 հազար 680 դրամ արժողությամբ պայմանագրեր՝ դարձյալ ճանապարհների վերանորոգման եւ պահպանման աշխատանքների համար:

Ու քանի որ բոլոր ցանկալի եւ մեծ մրցույթները շահում է հենց «Կապավոր»-ը՝ օգտագործելով իր կապերը նաեւ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ, դրա համար էլ արտոնյալ կերպով հա՛մ Երեւանում է երկու առանձնատուն կառուցել, հա՛մ էլ Սեւանում, այն էլ՝ ապօրինի: Նկատենք, որ Սեւանա լճի ափին կառուցված շքեղ առանձնատունն էլ նույն Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ է կառուցել: Իհարկե, 2018-ին «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում էր, որ Սեւանի ափի առանձնատները ենթակա են կա՛մ ապամոնտաժման, կա՛մ, եթե քաղաքաշինական նորմերը չեն խախտվել, եթե ամեն ինչը համապատասխանում է օրենքի պահանջներին, կարող են դառնալ նաեւ պետության սեփականությունը: Սակայն փաստացի Հակոբջանյանը, լինելով արտոնյալ գործարար, կառուցել է Սեւանի ափին առանձնատուն, այն էլ՝ շինարարական խախտումներով, ու մինչ օրս այն չի պետականացվել:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հունիսի 22-ին գրել էր, որ արցախցի գործարար Արման Հակոբջանյանին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից եւ գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները: Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել ո՛չ Արցախից Հայաստան գալու, ո՛չ էլ լցակայանները գնելու մասին տեղեկությունը»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը