copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:42 21-07-2023

Ապօրինի վարորդական վկայականներ են տրամադրվել. մեղադրանք է ներկայացվել 14 անձի, այդ թվում՝ ՃՈ 3 տեսուչի

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի շարք քաղաքացիների օգտին հովանավորչության և ապօրինի գործողություններ կատարելու համար, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Գ.-ի, իսկ որոշ դեպքերում նաև այլ քաղաքացիների միջնորդությամբ՝ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ առանց համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ ունենալու իրենց կամ մտերիմների համար վարորդական վկայականներ ձեռք բերելու հարցով դիմել են Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, իսկ վերջիններս օժանդակել են իրենց ծանոթ ՃՈ տեսուչներին՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող քննություններով տվյալ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում: Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, հիշյալ քաղաքացիներից ստանալով տարբեր՝ 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ, դրանց մի մասը պահել են իրենց՝ որպես ցուցաբերած «աջակցության» վարձատրություն, իսկ մնացած մասը որպես կաշառք փոխանցել են ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձանց:

Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու, քաղաքացիներից ձևականորեն ընդունել և դրական են գնահատել գործնական ու տեսական քննությունները, որոնց հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական վկայականներ: Որոշ դեպքերում վկայականներ են տրամադրվել նաև վարորդի այն թեկնածուներին, ովքեր նախկինում մի քանի անգամ չեն կարողացել հանձնել գործնական քննությունները և վարելու բավարար հմտություններ չեն ունեցել:

Այնուհետև ՃՈ պաշտոնատար անձինք շրջանառության մեջ են դրել գործնական քննություն ընդունելու մասին արձանագրություններ, որոնցում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները հանձնել են գործնական քննությունները՝ ճիշտ կատարելով պահանջվող բոլոր գործողությունները, ինչի հիման վրա նրանց տրամադրվել են վարորդական վկայականներ:
Վերը նկարագրված հանցավոր արարքների համար՝
ՃՈ տեսուչ Ժ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 3-րդ մասով,
ՃՈ տեսուչ Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեսուչ Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով,
Ս. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 1-ին մասով, 44-436-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով:
Եվս 9 անձի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին