Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:49 20-07-2023

Հանդիպում-քննարկում՝ Անահիտ Մանասյանի և ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 20-ին, անցկացվել է հանդիպում-քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի աշխատակազմից:

Մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Քննարկումն անցկացվել է «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հավաքների ազատության իրավունքի երաշխավորման համատեքստում. միջազգային իրավական չափանիշների և ներպետական հիմնախնդիրների ներկայացումը» թեմայով և կրել է հարցուպատասխանի ձևաչափ:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում Արմեն Հարությունյանի մասնագիտական փորձը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա 2006-2011թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները շատ կարևոր են աշխատակազմի և իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման, իրավական բարձր մշակույթի և խնդիրների հասցեագրման մեթոդաբանության ձևավորման տեսանկյունից։

Արմեն Հարությունյանն անդրադարձել է քննարկման ընթացքում բարձրաձայնված մի շարք իրավիճակային խնդիրների՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո, ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության համագործակցության կարևորությունը՝ երաշխավորելու հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Ոստիկանության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվող խնդիրները կարող են կարևոր ազդակ լինել պրակտիկան կատարելագործելու տեսանկյունից։

Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել անհամաչափ ուժի կիրառման խնդիրներին, քննարկվել են ոլորտին առնչվող միջազգային չափանիշները:

Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Արմեն Հարությունյանին հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցելու համար, ինչպես նաև նման ձևաչափով շարունակական հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնել։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում