copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:56 19-07-2023

Փաշինյանն ընդգծել է Հայաստանը թվային հասարակության վերափոխելու անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Թվային հասարակության եւ տնտեսության ձեւավորման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը զեկուցել է թվայնացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի արդյունքում հաստատվել են ծրագրի տեսլականը, թիրախները, սահմանվել է մեկուկես տարվա աշխատանքային ծրագիրը, որն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն: Աշխատանքներ են տարվում էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման եւ ակտիվ կիրառության, ազդեցության գնահատման եւ հանրային հատվածում թվայնացման կարողությունների ձեւավորման վերաբերյալ վերլուծության, կիբերանվտանգության ազգային կարողությունների ձեւավորման ուղղությամբ, գործարկվել են մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, հաստատվել է Հայաստանի թվային ճարտարապետությունը:

Ներկայացված զեկույցի հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները ծառայությունների մատուցման քաղաքականության, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների հետ կապված հարցերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է Հայաստանը թվային հասարակության եւ թվային տնտեսության վերափոխելու համար զարգացած եւ անվտանգ միջավայր ու ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն կնպաստի քաղաքացիների ներուժի եւ բարեկեցության բարձրացմանը, կսատարի ձեռնարկություններին մրցունակության բարելավման գործում եւ կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ եւ առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել