copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:41 19-07-2023

Նոր ընտրություններ՝ հին դեմքերով. ովքեր կլինեն ՔՊ ավագանու ցուցակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեեւ դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը:

Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001 – 2006 թվականներին սովորել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում եւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Փամբուխչյանն այն երջանիկներից է, որը մինչ հեղափոխությունն աշխատել է բանկային համակարգում եւ 2018-ից նրա մոտ սկսվել է պաշտոնական առաջխաղացման շրջանը:

Հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հոկտեմբերին՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Նրա՝ որպես նախարարի գործունեությունից ոչինչ չի հիշվում, սակայն «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունի օրերին Արմեն Փամբուխչյանն ի ցույց դրեց իր կառավարման անկարողությունը, երբ իր օգնականի հետ մաքուր, փայլուն կոշիկներով նկարվում էր պայթյունի ֆոնին այն դեպքում, երբ պայթյունից մեկ տարի անց՝ մինչ օրս, կա մեկ անհետացած մարմին «Սուրմալու»-ից:
Մենք հերթով կանդրադառնանք իշխող ՔՊ-ի կազմած ընտրացուցակի ներկայացուցիչներին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի