Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:00 15-07-2023

Դուք պետք է վերստեղծեք Ձեր կապը ժողովրդի հետ․ Վարդանյանը՝ Արայիկ Հարությունյանին

ԱՀ նախկին պետնախարարա Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ արձագանքել է երեկ կայացած հանրահավաքին։

«Մենք ողջունել ենք այդ հանրահավաքը, քանի որ բեժոլորս միասին պետք է ցույց տանք մեր ուժը,, մեր միասնությունը, պայքարի ոգին, ցույց տանք, որ մենք համաձայն չենք, որ Ադրբեջանը շարունակի իր էթնիկ զտման ծրագիրը իրականացնել Արցախի դեմ։ Շատ կարևոր է մի քանի կետ։

1․ Էս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը մեր մոտ պետք ա լինի նախագահը և գլխավոր հրամանատարը։ Այո, ինքը հրապարակում էր, բայց ինքը պետք է ուղիղ խոսի ժողովրդի հետ։ Որպես առաջին դեմք, պարոն նախագահ, Դուք պետք է վերստեղծեք Ձեր կապը ժողովրդի հետ։

2․ Մենք ճիշտ պահանջներ ենք դրել ռուս խաղապահների դիմաց, Կարմիր խաչի, միջազգային հանրության դիմաց, բայց ստեղծված իրավիճակում ամենամեղավորը Հայաստանի իշխանություններն են և վարչապետը, որոնք ընդունել են Արցախը Ադրբեջանի կազմում և ստեղծել էս ամբողջ դժվարությունները։

3․ Մենք մեր հանրահավաքին հստակ դիրքորոշեցինք՝ ինչ մանդատով, պահանջներով պետք է վարչապետը գնա հանդիպման Ալիևի հետ և ոնց է մեր հարաբերությունները ՀՀ կառավարության հետ»,- նշեց Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը նաև անդրադարձավ Հայաքվե նախաձեռնությանը, նշեց, որ շատ կարևոր է, որ բոլորը միանան ստորագրահավաքին, քանի որ դա լինելու է կարևոր փաստաթուղթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան