copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 14-07-2023

Պուտինին չի հաջողվել պառակտել ՆԱՏՕ-ն. Քիրբի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սպիտակ տան Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակները ձախողվել են, նրան չի հաջողվել պառակտել ՆԱՏՕ-ն։ Այս մասին Քիրբին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

Քիրբին ընդգծել է՝ Ուկրանայի դեմ պատերազմում Պուտինի ռազմավարական նպատակները ձախողվել են։ Նրա խոսքով՝ Պուտինը ցանկանում էր երկրի երեսից ջնջել Ուկրաինան որպես անկախ պետություն, ինչպես նաև վերացնել Զելենսկու վարչակազմը։ «Նա ցանկանում էր հպատակեցնել Ուկրաինան և այն Ռուսաստանի կազմում գավառ դարձնել։ Եվ նրան սրանցից ոչ մեկը չհաջողվեց»,- նշել է նա։

Ամերիկացի պաշտոնյան նշել է նաև, որ Պուտինին չի հաջողվել բաժանել Արևմուտքը, պառակտել ՆԱՏՕ-ն և ցույց տալ, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև անմիաբանություն կա։ Նա այս համատեքստում հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն դառնում է ավելի ուժեղ, և ևս երկու երկիր պատրաստվում է միանալ դաշինքին։

«Եվ սա իսկական վկայություն է ոչ միայն Պուտինի գործունեության, այլ նաև համաշխարհային ասպարեզում նախագահ Բայդենի ղեկավարության », - ասել է նա։

Քիրբին նաև խոստացել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը՝ նախքան երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ «Ես չեմ կարող ձեզ կոնկրետ ժամկետներ ասել, բայց մինչ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալն ընկած ժամանակահատվածում, ըստ էության, այսօրվանիցանվտանգության այս պարտավորությունները կշարունակվեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի