copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 03-11-2022

ՔՊ վարչության ընտրություններն իշխող թիմն էլ ավելի են պառակտել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։

Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ եւ ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման պետք է ղեկավար մարմնի մաս կազմեր եւ ներկա գտնվեր կարեւոր հարցերի քննարկմանը։

Վիրավորական են համարել, որ Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը ՔՊ վարչությունում են, իսկ Գրիգորյանը` ոչ: Այս թեւից են նաեւ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը, ովքեր նույնպես տեղ չեն գտել վարչության կազմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում