Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:08 14-07-2023

Շարժվում ենք դեպի ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր. Արցախի պետնախարար

«Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգի մեջ է, վտանգված է մեր երեխաների կյանքն ու առողջությունը։ Խնդրում եմ, ընդամենը նայեք այս հրապարակում հավաքված մարդկանց աչքերին ու զգացեք ձեզ փոխանցվող պատասխանատվությունը։ Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց տառապանքների, կյանքի ու առողջության գնով անում են ամեն ինչ, որպեսզի դուք աշխարհի որ կետում էլ լինեք Արցախի անունը լսելիս գլխիկոր չմնաք, գետինը չմտնեք»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ ընթացող հանրահավաքի ժամանակ, կոչով դիմելով ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Պետնախարարը ներկայացրել է նաև իրենց առաջիկա քայլերի հաջորդականությունը.

«Հիմա բոլորս միասին ճանապարհվում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ՝ մեր պահանջը հնչեցնելու: Այնուհետև շարժվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր: Այս ամենից հետո մեր հանդիպումը կշարունակենք այստեղ՝ Վերածննդի հրապարակում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով»:



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը