copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:51 13-07-2023

Երևանը կընդունի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը

Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնական-մարզական համալիրում հուլիսի 21-23-ը կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի և Պորտուգալիայի թիմերը, հայտնում է ԿԳՄՍՆ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է, որին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Կառավարության աջակցությամբ տևական ժամանակ է՝ նախապատրաստվում է: «3-4 ամիս է՝ տարվում են նախապատրաստական աշխատանքները, ու հիմա վերջնական փուլում ենք՝ դաշտի կահավորում, թիմերի հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնք բոլորն արդեն լուծվել են:

Այս առաջնությանը մենք նաև աննախադեպ աջակցություն ենք ստացել Կառավարության կողմից, որպիսին չի եղել ֆեդերացիայի գործունեության ընթացքում։ Աջակցությունը շատ կարևոր է. շատ հարցեր ու խնդիրներ, որոնք նախկինում դժվարանում էինք լուծել, այժմ հնարավոր է: Առաջնությանը լիովին պատրաստ ենք: «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրը հագեցած է վոլեյբոլի համար անհրաժեշտ ամբողջ գույքով և հարմարություններով:

Ձևավորվել է երիտասարդ մեծ խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր և բարձր մակարդակի առաջնություն կկազմակերպենք: Հայաստան են ժամանելու շատ լավ հավաքականներ, որոնք մեծահասակների պահեստային թիմերն են և խաղում են ամենաբարձրակարգ ակումբներում: Վստահ եմ՝ տեսնելու ենք որակական շատ բարձր մակարդակ»,- ասում է Կարեն Ասմարյանը՝ առանձնացնելով հատկապես Ֆրանսիայի Մ22 տարեկանների կազմը, որն Օլիմպիական չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականի պահեստային թիմն է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը