Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 11-07-2023

Պետք է Սևանը խելքի բերենք․ եկեք մտածենք, թե ջուրը ուր է գնում․ թեժ քննարկում ԱԺ-ում

Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խոր. մետր ջրառ: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Թեմայի շուրջ ելույթ ունեցավ Գեղամ Նազարյանը՝ ասելով. «Ես չէ, որ պետք է ասեմ, թե Սևանա լիճը ինչ գանձ է Հայաստանի համար և ինչպես պետք է վերաբերել։ Սևանա լիճը ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է, ոչ «Հայաստան» խմբակցությանն է, Սևանա լիճը հայ ժողովրդինն է, և մեր պարտքն է ամեն ինչ անել Սևանը խելքի բերելու համար, որը առանց էն էլ շատ մեծ հարվածներ է ստացել և Սովետական տարիներին, և հետո։

Ակնհայտ օրենքին անհամապատասխան առաջարկություն է ներկայացվել։ Կոչ եմ անում մերժել էս նախագիծը, որովհետև հստակ չլսեցինք, թե ի վերջո էս ջուրը ինչու ենք անընդհատ Սևանից բաց թողում։ Իրո՞ք ոռոգումն է պատճառը։ Չեմ կարծում։

Որքան էլ Սևանից ջուր ենք բաց թողնում, միևնույն է, Արարատյան դաշտի բնակիչները դժգոհում են ջուր չլինելուց։ Եկեք մտածենք էն մասին, թե ջուրը ուր է գնում»։

Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով թեմային, ասաց. «Ղարաբաղ հոսանք չի գնում, ավելացել են արևային էլեկտրոկայանները, խոսում ենք, որ ոռոգման արդիական համակարգեր ենք ներդրել, էս ամեն ինչը ցույց է տալիս, որ ջուրը ավելի քիչ պիտի օգտագործեինք, բայց հիմա առանց հիմնավորման ավելի շատ ջուր ենք վերցնում»։

Գևորգ Պապոյանն ասաց, որ Էջմիածնի տարածաշրջանից մայիս ամսից ջուր չկար, դա էր պատճառը, որ ջուրը շուտ են բաց թողել անցած տարվա համեմատ։ Եթե ջուրը սպառվեց օգոստոսի 5-ին, ի՞նչ պատասխան ենք տալու Արմավիրի, Արարատի մարզի բնակիչներին։ «Հասկանում եմ, որ բարդ ու դժվար բան ա։ Ինձ համար էլա դժվար քվեարկել, բայց մենք չենք կարող էդ 600.000 քաղաքացիներին թողել անջուր։ Այո, օրենքը փոխում ենք, օրենքում գրածա, որ 170.000-ից ավել չի կարելի, հիմա օրենքը փոխում ենք, որ էս տարի170.000-ից ավել կարողանանք բաց թողնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել