copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:56 10-07-2023

Արկադի Թամազյանը հանդիպել է ճոպանուղիներ կառուցող «Руслет» ընկերության ներկայացուցիչներին

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Այսօր հանդիպեցի ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչներին։

Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։

Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար։
#Ալավերդի»։