copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:54 09-07-2023

Միջազգային դատարանը օրինական է ճանաչել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ՀԱԿ տեղակայելը

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում ցնծություն է, թե միջազգային դատարանը օրինական է ճանաչել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ՀԱԿ տեղակայելը, շատերը ավելի հեռուն են գնում՝ հայտարարելով, որ սա իրենց համար կանաչ լույս է Արցախում ռազմական (ահաբեկչական) օպերացիա սկսելու համար։

Իսկ ինչ մենք ունենք ու ինչպես սրան հասանք։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե բա սա պիտի չանենք, որ պատերազմ չսկսվի, սա պիտի անենք որ չսկսվի, իսկ իրականում այդ բոլոր գործողությունները պատերազմն ավելի են մոտեցնում և մեզ համար ամենաաննպաստ դիրքերից։

Միջազգային դատարանի որոշումները ցույց են տալիս, որ էնտեղ չկա հումանիզմ և արդարադատություն, այլ սովորական քաղաքականություն և սովորական գլոբալ շահեր։

Մեզ մնում է արձանագրել, որ պետք է թքած ունենալ բոլորի ու բոլոր մեխանիզմների վրա, ու եթե պատերազմ, թող որ այդ պատերազմը կործանարար լինի ո'չ թե միայն մեզ համար, այլ բոլորի համար։

Եւ ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ Հայաստան ու Արցախ պետք է չլինեն, և ո՞ւմ է պետք այն խաղաղությունը, որտեղ անկախ Հայաստան ու Արցախ պետք է չլինեն։
Եթե կործանում, ապա բոլորի համար...»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել