copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:03 08-07-2023

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի. Միրզոյանը՝ Դուբրովնիկի համաժողովին

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար միջազգային ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման։ «Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ առավել շատ միջազգային ջանքեր են հարկավոր էթնիկ զտումները կանխելու համար»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների խնդիրը, որը բոլորի խնդիրն է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի։ Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին երազում ենք, հիմնված է արժեքների վրա, այդ դեպքում մարդկությունը շանս ունի։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժում է եղել Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից