copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:45 08-07-2023

Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա. Պեսկով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է՝ մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանի նախագահն օգոստոսին կայցելի Թուրքիա։

Պեսկովը հայտնել է, որ հնարավոր հանդիպման ու բանակցությունների ժամկետների վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա։ Նրա խոսքով՝ տեղեկության առկայության դեպքում ռուսական կողմը կհաղորդի այն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից