copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 06-07-2023

Ուկրաինական հակահարձակումը կարող էր ավելի շուտ սկսվել, Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը կարող էր ավելի շուտ սկսվել, եթե երկրին ժամանակակից սպառազինություն մատակարարվեր։ Այս մասին Զելենսկին ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Զելենսկին միևնույն ժամանակ երկրի արևմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները՝ այդ առաքելությունը կատարելու համար։

«Ես ուզում էի, որ մեր հակահարձակումն ավելի շուտ լիներ, որովհետև բոլորը հասկանում էին, որ եթե հակահարձակումն ավելի ուշ սկսվի, ապա մեր տարածքի մեծ մասը կականապատվի։ Մենք մեր հակառակորդին ավելի շատ ականներ դնելու և իր պաշտպանական սահմանագծերը պատրաստելու ժամանակ և հնարավորություն ենք տալիս»,- կարծում է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դժվարությունները մարտադաշտում հանգեցրել են այն բանին, որ ուկրաինական ուժերը դանդաղեցրել են հակահարձակումը։

Նա միևնույն ժամանակ խնդրել է ԱՄՆ-ին և երկրի մյուս դաշնակիցներին, որպեսզի ավելի ժամանակակից սպառազինություն մատակարարեն, ինչպես F-16 կործանիչներն են և մեծ հեռահարության հրթիռները։ Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրի դաշնակիցներին՝ Ուկրաինային ցուցաբերված աջակցության համար։

«Բանն անգամ երկնքում ուկրաինական գերազանցությունը չէ ռուսների նկատմամբ։ Խոսքը միայն այն մասին է, որ հավասար լինենք։ F-16-երն օգնում են առաջ գնալ ոչ միայն նրանց, ովքեր մարտադաշտում են։ Դա պարզապես շատ դժվար է, եթե օդն ապահով չէ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից