copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:37 08-06-2024

Օլաֆ Շոլցը դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային։

«Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց 800 օր անց մի բան պարզ է. Ռուսաստանն իր կայսերական ծրագրերով չի հասնի իր ուզածին», - ասել է Շոլցը Kanzler kompakt փոդքաստում, որը հրապարակվել է Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովից առաջ:

«Ուկրաինան թույլ չի տա, որ իրեն ծնկի բերեն և իրեն թելադրեն հանձնման պայմանները»,- շարունակել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել այս դաժան պատերազմում, և որ Ուկրաինայի համար խաղաղությունը պետք է կնքվի արդար պայմաններով։

«Մենք անխոնջ աշխատում ենք այս արդար խաղաղության համար», - ընդգծեց Օլաֆ Շոլցը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովն անցկացվելու է հունիսի 15-16-ը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից