copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:31 06-07-2023

Կամաց-կամաց Երևանի կենտրոնում դղյակի կառուցում կֆինանսավորենք, հետո կսկսենք ծնկներին տալ․ Փաշինյան

Մենք շատ հաճելի ազդակներ ենք ստանում, որ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերն սկսում են աշխատել և աշխուժություն են առաջացրել։ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հայտնեց, որ մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի առաջին տրանշները Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաշեն գյուղերում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում 3 դիմող կա, որոնցից այս պահին դեռ 1-ն է շինթույլտվություն ստացել։ «Վայոց Ձորի մարզում աշխուժության կա, բայց թվաքանակը քիչ է։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից այս պահին 4 հոգի է դիմել Արենի, Խաչիկ, Խնձորուտ և Գոմք համայնքներից»,-իր հերթին էլ տեղեկացրեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Արարատի մարզում հայտ չկա, Սյունիքում 8 հայտ է եղել։ Նախարարի խոսքով` ծրագիրը դանդաղում է բանկերում գրավադրման հարցի պատճառով։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որի միջոցով հույս ունեն` ծրագիրն ավելի կակտիվանա։ Վարչապետն էլ առաջարկեց բանկերի հետ քննարկում կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը մեկ հանձնարարություն տվեց՝ հայտարարելով, որ ծրագրի էությունից չպետք է շեղվել, քանի որ նպատակից շեղվելու ռիսկեր է նկատում։ «Այսպես, որ գնաց կամաց- կամաց սահմանամերձ գյուղերից կհեռանանք և մեկ էլ կտեսնենք՝ Երևանի կենտրոնում դղյակի կառուցում ենք ֆինանսավորել, ու հետո կսկսենք ծնկներին տալ։ Սահմանապահ գյուղերին պետք է այդ սուբվենցիաները տալ, չշեղվել»,- հորդորեց գործադիրի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել