copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 06-07-2023

Էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ իրերն իրենց անունով կոչի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին օրերին Արցախի շուրջ ընթացող զարգացումները նոր թափ են ստանում, ինչն արցախահայության շրջանում լուրջ ու խոր մտահոգությունների առիթ է հանդիսացել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնվել է «երկու քարի» արանքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին անընդհատ ճնշում է, որ նա գնա և ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, իսկ այս հարցում Արցախում լրիվ այլ տեսակետներ ու մոտեցումներ կան, որոնք բացառում են Ադրբեջանի հետ որևէ ուղիղ «կոնտակտ», և Ադրբեջանի հետ երկխոսությունը տեսնում են միջազգայնորեն ճանաչված հարթակի միջոցով։

Հարությունյանն իր հերթին արտաքինից ցույց է տալիս, որ Փաշինյանն իրեն չի ճնշում, սակայն ներքին վախեր ունի, որ Փաշինյանն իր դեմ արշավներ կսկսի, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատերազմի օրերին տեղի ունեցած տարբեր դրվագների, 2018-ի դեպքերի ժամանակ Հարությունյանի ունեցած դերի, մասնավորաբար Արցախից ցույցերին մարդ բերելու հետ և այլն։ Թերթի տեղեկություններով՝ Արցախում Հարությունյանից պահանջում են, որ ոչ թե իր խմբակցության կամ ԱԺ հայտարարության տեքստով անատամ ձևակերպումներով հանդես գա և իր մոտեցումները ներկայացնի հայաստանյան իշխանություններին, այլ ուղիղ տեքստով գնահատականներ հնչեցնի Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան քայլերի վերաբերյալ։

Ավելին, պահանջում են՝ բաց տեքստով հայտարարել, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությունը դավաճանություն է։ Արցախյան մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Արցախում մարդիկ ասում են, թե «էլ ի՞նչ պետք է գա Արցախի գլխին, որ Արայիկն իրերն իրենց անունով կոչի»։ Հավելենք, որ, դրանից բացի, Արցախում Սամվել Բաբայանը շարունակում է առաջ տանել Փաշինյանի «գիծը»՝ պնդելով, թե Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն այլընտրանք չունեն (անկարևոր չէ նշել, որ Բաբայանի առաջ քաշած թեզերն ու պնդումներն ակտիվ տիրաժավորվում են ադրբեջանական տելեգրամ ալիքներում)»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից