copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 05-07-2023

Ես մնում եմ հերոսական երկրի հպարտ քաղաքացին, Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկուն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ իր նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելու համար։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին Սաակաշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորությունների է սպասում։

«Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորությունների եմ սպասում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին Զելենսկիի հրամանով կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։

Նախօրդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Բացի այդ, նա պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, միաժամանակ բանակցություններ սկսել Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի համար։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան