copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 05-07-2023

Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը․ Աբդոլլահիան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորմանը։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահիանն ասել է Բաքվում ընթացող միավորման շարժման համակարգող խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում։

Աբդոլլահիանը վերահաստատել է, որ Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը՝ Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ ինքը համոզվել է, որ ադրբեջանական կողմը «հավատարիմ է» եռակողմ հայտարարության իրականացմանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողմ է կապի և տրանսպորտային ուղիների բացմանը, ինչն արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ։

«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան

Ձեզ գուցե հետաքրքրի