Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:39 04-07-2023

Առանց քաղաքապետի խոսնակը և ԲԴԽ-ի «ամենակարենանդրեասյանը»

Երեկվա լրահոսի մեջ կարելի է առանձնացնել երկու խոսնակների։ Առաջինը Հայկ Կոստանյանն է՝ ԱԻՆ-ի նախկին խոսնակը, ով կառույցի՝ ՆԳՆ-ի կազմում միավորման արդյունքում տեղափոխվել է քաղաքապետարան։

Ուշագրավն այն է, որ Երևանը քաղաքապետ չունի Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո, բայց փաստորեն չեղած քաղաքապետը խոսնակ ունի։ Ապագա քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար «շապիկ պատռողները» հիմա կգան ու կհայտարարեն, որ հաստիքի անունն է այդպիսին և այլ խելոք մտքեր՝ առանց հաշվի առնելու, որ Ավինյանի քաղաքապետացու կարգվելն էլ է ապօրինի, էլ ուր մնաց չեղած քաղաքապետի համար խոսնակի նշանակումը։

Խոսնակը հայեցողական պաշտոն է․ ինչպես կարո՞ղ է քաղաքապետի տեղակալներից մեկը, ով զավթել է քաղաքապետի պաշտոնը, ունենալ խոսնակ։ Ինչևէ, շատերը տրամաբանության են փնտրում, սակայն չեն գտնում, իսկ շան գլուխը թաքնված է այնտեղ, որ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Ավինյանի նախընտրական շտաբի ղեկավար, և իր խոսնակին էլ տարել է քաղաքապետարան՝ պետական աշխատավարձ ստանալու, իսկ դրա դիմաց քարոզարշավին իրեն օգնելու։ Այնպես որ պետք չէ շատ չարչարվել։

Լրագրողներին մնում է սփոփվել, որ Հայկը վատ խոսնակ չէր, օպերատիվ էր, լպիրշ, էքսցենտրիկ պահելաձև չուներ։

Մյուս խոսնակը, ով երեկ «փայլեց», ԲԴԽ խոսնակ, նախկին լրագրող, Ջհանգիրյանի կադր Լիլիթ Շաբոյանն է։ Նա իր լռությամբ մասնակից դարձավ լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելուն, դարձավ կարենանդրեասյանական շոուի մասնակից՝ չպատասխանելով լրագրողների զանգերին, հարցերին, անհետանալով։

Սրանից լավը մասնագիտական արժանապատվություն, սկզբունքայնություն դրսևորել և հեռանալն է, քան մասնակցել ապօրինությունների մի շղթայի, ղեկավարի հրահանգով «պատվիրված» մեկնաբանություններ տալ, խոչընդոտել գործընկերներիդ աշխատանքին։

Վերջիվերջո, Կարեն Անդրեասյանը հեռացվելու և դատվելու է, ինչպես իր իրավանախորդները, իսկ Շաբոյանը ստիպված պետք է փնտրի նոր տերեր, ղեկավարներ՝ ծառայելու նրանց, քանի որ մասնագիտական հանրության շրջանակներում նրա կենսագրության մեջ արդեն սև բիծ է քաշված։

Ընդհանրապես, այս իշխանությունների հետ աշխատող խոսնակները սիրում են իրենց «գժի տեղ դնել» և ապօրինություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցելը համարել մասնագիտական աշխատանք․ քաղաքականությամբ չզբաղվել, բայց այս արդարացումներից անգամ «եփած հավի ծիծաղն է գալիս»։

Ղեկավարդ էլ պետք է այնպիսին լինի, որի նկատմամբ անձամբ հարգանք ունենաս, ավելին՝ չամաչես, չփորձես արդարացնել քո աշխատանքը, նրա արարքները։ Իսկ ելք, ինչպես կասեր, դասականը՝ միշտ կա, դիմում գրել և հեռանալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան