copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:59 04-07-2023

Դատախազությունը կազմակերպում է նաև ցա՞ծր համաժողովներ

Հունիսի 1-ին դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողով»։

Համաժողով կազմակերպելու մեջ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե դատախազությունը չընդգծեր, որ այն կազմակերպել են բարձր մակարդակով։



Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, բարձրաստիճան շատ այլ պաշտոնյաներ։ Եվ քաղաքական էլիտայի մասնակցությամբ կազմակերպված հենց այս համաժողովին է դատախազությունը տալիս որակավորում՝ բարձր մակարդակի։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ դատախազությունը կազմակերպում է նաև ցածր մակարդակի համաժողովներ, իսկ բարձր կամ ցածր մակարդակի որոշումն ամենայն հավանականությամբ կախված է լինում հյուրերի ցանկից։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք

Ձեզ գուցե հետաքրքրի