copy image url
Միտք 5 տարի առաջ - 13:27 23-06-2021

Արայիկ Հարությունյանն իր դեմ ցույցեր է կազմակերպում. քաղաքագետ

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն օրագիր.news-ին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի վստահության հանրաքվեին:

Ըստ նրա՝ Արցախում կազմակերպվում է գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հանդեպ վստահության հանրաքվե անցկացնելու գործընթաց։

«Մի պահ պատկերացնենք, թե հանրաքվեի արդյունքներով Արայիկ Հարությունյանը մերժվում է ու պաշտոնազրկվում։ Անցկացվելու՞ են նախագահական նոր ընտրություններ։ Փորձ կլինի, բայց շատ քիչ հավանական է, որ կստացվի»,-փաստեց քաղաքագետը։

Նրա կարծիքով, Ադրբեջանն այս անգամ ընտրություններ թույլ չտալու համար ճնշման շատ գործիքներ ունի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների սպառնալիքը։

«Ռուսական կողմը տեղի կտա բնականաբար և կհորդորի հայկական կողմին՝ չանցկացնել ընտրություններ։ Այդ դեպքում ի՞նչ կմնա Արցախից, որը կորցրել է իր տարածքի 3/4-ը, տարհանված է բնակչության մի մասը և հիմա էլ, այսինքն հնարավոր հանրաքվեից հետո, չունի լեգիտիմ իշխանություն»,-պարզաբանեց Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով, հարկ է հարց բարձրացնել՝ իսկ ինչու՞ վստահության հանրաքվեի թեման բացվեց հիմա, երբ ՀՀ խորհրդարանական ընտրություններում «հաղթանակ տարավ» Արցախից ամեն կերպ ազատվել ձգտող քաղաքական ուժը, ուժ,որ օր առաջ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործարք, որով մեկընդմիշտ ձեռքներս լվալու ենք Արցախից։

Ըստ նրա՝ պատահական չէր նաև Արայիկ Հարությունյանի՝ ընտրությունների օրը ՔՊ շտաբում գտնվելը։

«Այն քաղաքական ուժը,որը հիմա Արցախում կազմակերպում է վստահության հանրաքվեի գործընթացը, չգիտի՞ այս նշված ռիսկերի մասին, կամ իրեն չե՞ն բացատրել դրանք։ Իհարկե գիտի։ Մանավանդ, որ փոքրաթիվ բնակչություն ունեցող Արցախում շատ հեշտ է այս ամենը տեղ հասցնելը։ Հետևապես ինչու՞ է տեղի ունենում այս ամենը։ Որովհետև սա ձեռնտու է թե' ՀՀ, թե' Արցախի իշխանություններին, շատ արագ ձերբազատվել Արցախի հարցից»,-ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում