Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:22 03-07-2023

Դատախազության 105-ամյակին նվիրված համաժողովի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ է ընդունվել

2023 թվականի հուլիսի 1-2-ը ՀՀ գլխավոր դատախազությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ խորհրդաժողով են անցկացրել Հայաստանի Երևան քաղաքում «Դատախազի անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով:

Խորհրդաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի հինգ անդամ երկրների գլխավոր դատախազներն ու Եվրոպայի խորհրդի, Դատախազների միջազգային ասոցիացիայի և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության ներկայացուցիչները:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամփոփելով երկօրյա համաժողովի արդյունքները, հնչեցրել է Համաժողովի մասնակիցների կողմից ընդունված փաստաթղթի բովանդակությունը.

«Համաժողովի մասնակիցները նշել են, որ Վենետիկի հանձնաժողովի «Դատական համակարգի անկախության մասով Եվրոպական ստանդարտների վերաբերյալ հաշվետվությունում /մաս 2՝ դատախազական ծառայություն/» ևս նշվել է, որ քրեական արդարադատության համակարգերը տարբերվում են ամբողջ Եվրոպայում, և տարբեր համակարգեր արմատավորվել են տարբեր իրավական մշակույթների մեջ ու բոլոր պետությունների համար մեկ միատեսակ մոդել չկա: Օրինակ՝ կարևոր տարբերություններ կան այն համակարգերի միջև, որոնք քրեական դատավարության շրջանակներում իրենց բնույթով մրցակցային են կամ ինկվիզիտորական:

Ընդգծել են, որ այն, ինչը կարող է այս բոլոր համակարգերին միավորել, դատախազական ծառայության անկախության պահանջն է, որպես օրենքի գերակայության և արդարադատության անկախության նախադրյալ:

Այս մասով հիշատակել են, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) դատախազներին վերաբերող Եվրոպական նորմերի ու սկզբունքների (ներառյալ Հռոմի ստատուտը) վերաբերյալ իր Կարծիքում №9 (2014) նշել է, որ քանի որ դատախազական ծառայության անկախությունն ու ինքնավարությունը անփոխարինելի է դատական համակարգի անկախության համար, ապա դատախազների ու դատախազական ծառայության անկախության ու ինքնավարության ընդհանուր միտումը պետք է հետագայում ևս քաջալերվի:

Համապատասխանաբար ընդգծել են դատախազական ծառայության ինստիտուցիոնալ անկախության ու անհատ դատախազների գործառնական անկախության սկզբունքներն ու նաև նշել, որ ինչպես նշված է Վենետիկի հանձնաժողովի Օրենքի գերակայության ստուգաթերթում, օրինականության սկզբունքի համաձայն, հանրային հետապնդումը պետք է լինի միայն օրենքի հիման վրա և օրենքի համաձայն: Սա չի խոչընդոտում այն փաստին, որ օրենքը դատախազությանը տրամադրի քրեական դատավարություն սկսելու կամ չսկսելու մասով հայեցողական մոտեցում ցուցաբերելու լիազորություն (հնարավորության սկզբունք):

Կիսվել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համապատասխան փորձով ու պրակտիկ գործունեությամբ և նշել, որ չնայած նրանցից ոմանք ստեղծել են դատախազական խորհուրդներ, Եվրոպայում դեռևս չկան այդպիսի խորհուրդների հետ կապված միատեսակ պրակտիկա կամ պարտադիր չափորոշիչներ:

Անդրադարձ են կատարել նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2000)19 հանձնարարականին՝ քրեական արդարադատության համակարգում հանրային հետապնդման դերի վերաբերյալ, որը ԵԽ գլխավոր գործիքներից մեկն է հանրային հետապնդման և օրենքի գերակայության սկզբունքների տեսանկյունից:

Անդրադարձ են կատարել նաև բնապահպանական հանցագործությունների աճող բացասական ազդեցությանը և ողջունել 2022 թվականի նոյեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից Քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության նոր փորձագետների կոմիտեի կողմից լիազորությունների ընդունումը (ՀՀ- ENV), որն աշխատանքներ կիրականացնի քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության մասին նոր կոնվենցիայի մասով:

Այս առումով նաև նշվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) թիվ 17 (2022) Կարծիքը շրջակա միջավայրի պաշտպանության գործում դատախազների դերի վերաբերյալ, որն ընդունվել է CM/Rec(2022)20 մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հանձնարարականի ընդունումից հետո:

Հույս են հայտնել քրեական հարցերով միջազգային համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ՝ միաժամանակ երաշխավորելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքները:

Շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը և Եվրոպայի խորհրդին համաժողովի գերազանց կազմակերպման և արդյունավետ միջոցառման ընթացքում կարծիքների ու փորձի արժեքավոր փոխանակման, ինչպես նաև հետաքրքիր քննարկումների հնարավորություն ստեղծելու համար»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ