Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:48 01-07-2023

Արայիկ Հարությունյանը պորտալարով է կապված ՀՀ իշխանության հետ

Երեկ Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ զրույցում նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով Արցախից արտագաղթողներից, ասել էր. «Նախ՝ ով ուզում է քինա՝ ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե, իհարկե, քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վաղուց են Արայիկ Հարությունյանի մասին իրենց գնահատականը հնչեցրել. «Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների խամաճիկն է, նրանց ծրագրի մաս է կազմում, իսկ ծրագիրը հետևյալն է՝ Արցախը հայաթափել։ Հայաստանի և Արցախի իշխանությունները ձեռք-ձեռքի տված այդ ծրագրով առաջ են շարժվում»,- ասաց Գալստյանը։

Գալստյանը նշեց, որ 20 թվականին իրենք իրենց քարոզարշավի ժամանակ էլ խոսել էին սպասվողի մասին. «Մենք՝ «Արդարություն» կուսակցությունը, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ մեկտեղ ասել էինք՝ հենց որ Արցախում ընտրվեց խամաճիկ իշխանություն, Հայաստանի օրվա իշխանություններին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին, Արցախը վտանգվելու է և մենք կորստի առաջ ենք կանգնելու։

Մենք այսօր այդ փաստերի հետ առնչվում ենք։ Մենք չգիտենք, թե Արայիկ Հարությունյանը ինչ պորտալարերով է կապված Հայաստանի օրվա իշխանությունների հետ, որ Արցախում առաջ է տանում Փաշինյանի թեզերը, որը միանշանակ հայանպաստ չէ»,- ասաց պատգամավորը։

Գալստյանը շեշտեց. «Մենք բոլորս արդեն իսկ համոզվել ենք, որ Փաշինյանը փորձում է Արցախը բռնակցել Ադրբեջանին, իսկ նրա թեզերը առաջ տանողի ասածները ես ինչպե՞ս մեկնաբանեմ։

Եթե նրանք մի թիմակից են և մի թեզ են առաջ տանում, ինչպես կարող է Արցախը այս իրավիճակը հաղթահարել։ Ես միշտ իմ համոզմունքն եմ արտահայտել, որ քանի կա Նիկոլ Փաշինյան, իսկ Արցախում Փաշինյանի խամաճիկ իշխանություն, ապա ունենալու ենք միայն պարտություններ։

Մեր հաղթանակների փուլը սկսվելու է միայն այն ժամանակ, երբ այդ իշխանություններից կարողանանք ազատվել»,- եզրափակեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին