copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:59 01-07-2023

ՀՀ տեղափոխված օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների․ Հակոբ Արշակյան

Հայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Հետաքրքրությամբ կարդացի երեկվա իմ նկարի տակ արված բոլոր մեկնաբանությունները և ցանկանում եմ արձագանքել․

1. Հայաստանի հանրապետության օրենքները պետք է պահվեն առանց բացառության. սա քննարկման ենթակա չէ։ Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները նման խնամքով են վերաբերվում օրենքներին և դրանց նկատմամբ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն։ Համոզված եմ, որ վերահսկողական մարմինները նույնպես աչալուրջ են այս հարցում։

2․ Հայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից։ Որպես օրինակ կարող եմ մատնանշել, որ Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների(այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները), միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը։

3. Նախորդ գրառման մեջ կարևորել եմ հատկապես ծառայություն մատուցող մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը։ Շատ կարևոր է, որ Հայաստանը օտարերկրացիների համար դառնում է ապրելու և աշխատելու նախընտրելի երկիր։ Սա խոսում է մեր հասարակության հյուրասիրության, հանդուրժողականության, ծառայությունների հասանելիության, ինչպես նաև պետական քաղաքականության արդյունավետության մասին։

Մեր խնդիրն է ի ցույց դնել Հայաստանի ունեցած առավելությունները և որևէ միջադեպի պատճառով չստվերել վերոնշյալը, իսկ օրենքի գերակայության հաստատման տեսանկյունից անշուշտ քայլեր կան ձեռնարկելու, և համապատասխան մարմինները հետևողականորեն պետք է զբաղվեն բարձրաձայնված խնդիրներով», - գրել է նա։

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահը մեկ այլ գրառում էր արել՝ շեշտելով, որ իր համար մարդու բարեկրթությունը սկսվում է իրեն ծառայություն մատուցող մարդուն ցուցաբերած վերաբերմունքից` անկախ նրանից, թե դիմացինն ինչ լեզվով է խոսում, ինչ գույնի մաշկ ունի, որ ազգությանն է պատկանում։

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Ես տեսել եմ խանութի աշխատողներ Գլենդելում, ովքեր չեն տիրապետում անգլերենին, Փարիզում, ովքեր չեն տիրապետում ֆրանսերենին, բանվորներ Մոսկվայում, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, բայց նրանց նկատմամբ որևէ մեկի անհարգալից վերաբերմունքը ես կհամարեմ դատապարտելի։

Կարող եք բազմաթիվ լեզուներով հաղորդակցվել, ստանալ լավագույն կրթությունը, կրել անթերի հագուստ, բայց բարմենի, մատուցողի, մաքրուհու նկատմամբ ունեցած անհարգալից վերաբերմունքը կխոսի Ձեր անբարեկիրթ լինելու մասին», - գրել էր նա՝ կից հրապարակելով լուսանկար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել