copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:58 01-07-2023

Արցախում զոհված Երվանդի և Սամվելի մարմինները տեղափոխվում են ՀՀ. նրանց կհուղարկավորեն Եռաբլուրում

Հունիսի 28-ին Արցախում զոհված Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմիններն այս պահին տեղափոխվում են Հայաստան, որպեսզի հերոսներին հուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Oragir.News-ի տեղեկություններով՝ Կարմիր Խարչի և Ռուս խաղաղապահ զորակազմի բանակցություններն արդյունք են տվել, ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել, որ զոհերի դիերը տեղափոխվեն ՀՀ:

«Արարատի մարզի Վեդի համայնքում այսօր տեղի կունենա Երվանդ Թադևոսյանի հոգեհանստի արարողություն, իսկ վաղը՝ հուղարկավորությունը: Սամվելին ևս զինվորական կարգով կհուղարկավորեն Եռաբլուրում»,- ասաց Արցախի մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ արդեն 4 օր է՝ թշնամին թույլ չէր տալիս, որ զոհվածների մարմինները տեղափոխեին Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Թշնամին 4 օր թույլ չէր տալիս, որ զոհվածների մարմինները տեղափոխեին Հայաստան:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները