Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:30 19-11-2025

Փաշինյանի գրածից ենք իմացել Տեր Երվանդի մասին․ վարչապետի առաջիկա «պատարագի» հետքերով

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է, որ այս կիրակի Արարատ գյուղում մասնակցելու է պատարագի։

«Նոյեմբերի 23–ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին»,- տեսանյութին կից գրել է նա։

Oragir.News-ն այսօր այցելել է Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցի Տեր Երվանդ քահանա Բաբայանի հետ հանդիպելու և զրուցելու ակնկալիքով։

Եկեղեցու աշխատակիցներն ու գյուղի հավատացյալ կանանցից որոշները նշեցին, որ Տեր Երվանդին չեն ճանաչում։

«Էսօր առաջին օրն ա, որ պիտի գա։ Չենք տեսել իրան։ Արարատ գյուղից չի ինքը, Արարատ քաղաքից ա, մենք էլ գիտենք, որ Տեր Երվանդն ա գալու, բայց դեռ չի էկել։ Մեր Տեր հայրը Տեր Հարությունն ա, ասեցին, որ ինքն արձակուրդ ա գնացել, մենք դա էլ չգիտեինք»,- ասաց եկեղեցու աշխատակիցը։

Նրա խոսքով՝ անակնկալ կերպով են իմացել, որ եկղեցու հովիվն այլև այլ քահանա է լինելու։ «Անակնկալ կերպով առավոտյան եկել ենք, իմացել ենք, որ կիրակի օրը պիտի Փաշինյանը, վարչապետը պիտի պատարագի անի, բարչապետի միջոցով էլ իմացել ենք, որ Տեր Երվանդն է գալու։ Երեկ մեր մոտ ա էղել, հիմա իրան էլ են զանգում, չի պատասխանում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները