copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:30 30-06-2023

Հանքարդյունահանող կազմակերպությունից պետական բյուջե է վերականգնվել 824 մլն դրամ հարկեր եվ վճարներ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում՝ հանքարդյունահանման գործունեությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 824.687.331 ՀՀ դրամի պակաս հաշվարկված հարկերը և վճարները:
Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ հանքարդյունահանում իրականացնող կազմակերպության կողմից 2014 թվականից մինչև 2020 թվականը ներառող ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում թերհայտարարագրվել են բնօգտագործման վճար համարվող ռոյալթիի, շահութահարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի հարկման բազաները, որի արդյունքում նշյալ վճարների և հարկատեսակների գծով պակաս հաշվարկվել են և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր և վճարներ:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք վարութային ու ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համալիր հարկային ստուգման և վերստուգման շրջանակներում ընկերության կողմից ինքնակամ ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հարկերի և վճարների գծով լրացուցիչ հաշվարկված, տույժերով հանդերձ, 824.687.331 ՀՀ դրամ գումարը վճարվել է պետական բյուջե:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից