Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:55 30-06-2023

Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ ՄԻՊ օրակարգը մղվել է հետին պլան

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ազգային ժողովի ժամանակ ներկայացրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2022թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Իր ելույթում Պաշտպանն առանձին նշել է ՄԻՊ աշխատակազմի կողմից միջազգային հանրության շրջանում շարունակ իրականացվող իրազեկման աշխատանքների մասին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների և դրան զուգահեռ ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

Գ. Ստեփանյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակելու է հետևողական լինել Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման հանցավոր քաղաքականության մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու աշխատանքներին, չնայած համապատասխան միջազգային կառույցների անհամարժեք արձագանքին:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա