Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:30 29-06-2023

Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի․ Ալվինա Գյուլումյանը միացավ ստորագրահավաքին

Եթե վստահ չլինի, երևի ինքս առաջիններից մեկ չէի ստորագրի։ Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, ով նույնպես միացել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի ստորագրահավաքին։ Նա վստահ է, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա և անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը կհավաքվի։

Ալվինա Գյուլումյանն ընդգծեց, որ Արցախի ինքնորոշման ճանաչումն այլընտրանք չունի և տվել է նաև դրա հիմնավորումները՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Նա կարծում է, որ ՀՀ ներկայացուցիչները եթե չեն կարող աջակցել այդ իրավունքի իրացմանը, ապա առնվազն պետք է չխանգարեն։

«Իսկ ցանկացած գործողություն, որը կատարվում է Արցախի Հանրապետությունն այլ պետության կազմում ճանաչելու ուղղությամբ, կարող է խանգարել այդ հարցի վերջնական կարգավորմանը»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ