copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:48 29-06-2023

Անպարտաճանաչ ընկերությունները կպատժվեն․ 18,9 մլրդ դրամ հատկացվեց 24 ճանապարհահատվածների նորոգման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիտում որոշեց 18,9 մլրդ դրամ հատկացնել 24 ճանապարհահատվածների կառուցման համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Նպատակը հետևյալն է 2023 թվականի հիմնանորոգման ծրագրերով նախատեսված ընդհանուր առմամբ, 24 ճանապարհային հատվածի և մեկ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները շրունակելու կամ սկսելու համար գումար հատկացնել:

24 ճանապարհների այն հատվածները, որոնք այս տարի ավարտական տեքսի կբերվեն, 47 կմ է, որոնց մի մասը միջպետական ճանապարհներ են, մի մասը հանրապետական, մի մասը՝ տեղական: Ընդհանուր գումարը 18,9 մլրդ դրամ է, որից 18,6 մլրդ-ը շինարարության համար է, մնացածը տեխնիկական և հեղինակային հսկողության համար»:

Ըստ Սանոսյանի՝ աշխատանքները նախատեսված են Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում՝ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման համար:

Ավանդույթի համաձայն Փաշինյանը մոտ կես ժամ մանրամասն թվարկեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը:

Անդրադառնալով ճանապարհների վերանորոգման աշխատանքերի ձձգվելու, Փաշինյանն ասաց․ «Կառավարությունը ֆինանսավորումը ապահովում է, թվում է, թե հիմնական խնդիրը փողն է, փողը լինի հարցերը կլուծենք, բայց հետո ի հայտ են գալիս մասնավոր հատվածի կարողությունների հետ կապված խնդիրներ։ Մի տեղ շինարարաի կարողությունների ու հմտությունների հետ է պրոբլեմ առաջանում, մի տեղում նախագծողների ու նախագծերի հետ է խնդիր առաջանում, բայց մեր արձագանքը պետք է լինի հետևյալը՝ հետևողական ու շարունակական աշխատել․ էնտեղ, որտեղ պետք է աջակցենք, օբյեկտիվորեն պետք է աջակցենք, էնտեղ, որտեղ պետք է օբյեկտիվորեն պետք է պատժենք անպարտաճանաչ ընկերություններին, էդ էլ պիտի անենք, և պետք է մասնավոր հատվածին խրախուսենքներդրումներ անել մեր ծրագրերի շրջանակներում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը