Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:30 29-06-2023

Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում, որն արդեն ավարտական փուլում է։ «Դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր և որը միաժամանակ լիարժեք ծառայեց, և այս ընթացքում մենք կարողացանք ապահովել այդ ճանապարհի գործունակությունը։ Նաև դա այն բանի շնորհիվ էր, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել, իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, ընթացքում որակի հետ կապված խնդիր առաջացավ, բայց հաղթահարեցինք։ Բայց դրանից հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն-Շամբ և Նորավան-Լծեն-Շամբը։ Սա էականորեն կրճատում է Մեղրիից և Կապանից Երևան եկող ճանապարհը և արդեն կունենանք այլընտրանքային ճանապարհ, որը շատ կարևոր է», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվելով՝ այս տարի անպայման կավարտվեն, չէ՞։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
19:35 «Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»․ Սաակաշվիլի