Թշնամին գրոհում է բոլոր ուղղություններով՝ ներսից ու դրսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Նա նաև նշել է.
«1. Նիկոլ Փաշինյանը «քննիչ» հանձնաժողովում ագրեսիվ պրոադրբեջանական քարոզ էր իրականացնում՝ իր արածներն արդարացնելու և իր անելիքների հիմքերը գցելու համար:
Այս գիշեր ադրբեջանցիները մեզանից խլել են 4 արցախցու կյանք:
Արարատ Միրզոյանն արևմտյան հովանու ներքո Բայրամովի հետ բանակցում է Արցախն Ադրբեջանին հանձնելու դետալների մասին»: