Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:59 28-06-2023

Արցախի ԱԺ-ում քննարկում են հայտարարության նախագիծ հրադադարի խախտումների վերաբերյալ

Արցախի ԱԺ-ն այսօր՝ հունիսի 28-ի իր հերթական նիստում ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի քննարկում է ԱԺ հայտարարության նախագիծը, որը վերաբերում է հրադադարի խախտումներին:

Մինչ այդ, ԱԺ նախգահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.
«2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին եւ հունիսի 28-ին: Հունիսի 28-ին, ժամը 1.30-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից եւ ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտակերտի եւ Մարտունու հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով հայկական կողմը ունի 4 զոհ: Հավերժ փառք Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին:

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլեւ նրան հասցրել է բնաջնջման եզրին: Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:

ԵԱՀԿ համանախագահները եւ այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը: Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը , փոքրի Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրվունքը: Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Բարձր եմ գնահատում ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձեւը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովորդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը:

Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլեւ ոտնահարում է ՄԻԵԴ-ի Արդարադատության միջազգային դատարանների որոշումները»:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին