copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 00:13 28-06-2023

Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին․ Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ բանակցություններին։

«Այս շաբաթ արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հյուրընկալում էի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ խաղաղության բանակցությունները։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը կայուն խաղաղության բանալին է»,- գրել է նա։