Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:03 27-06-2023

Ի՞նչ է նշանակում «մեդա՞լ է պետք՝ կունանաք»․ այսպես կարող է իր զինյալների հետ խոսել թալիբների հրամանատարը

Բանակի հանդեպ Փաշինյան Նիկոլի վերաբերմունքն ակնհայտ արհամարհական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Փաշինյան Նիկոլը բանակին ասել է՝ «կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»:

Մինչ այժմ կարծում էի, որ արդի աշխարհում այդպես կարող է իր զինյալների հետ խոսել, ենթադրենք՝ ծովահենների, թալիբների կամ «Վագներ»-ի հրամանատարը:

Սակայն, առաջին անգամ եմ լսում, որ պետության կանոնավոր բանակին նման առաջարկներ անեն:

Ի՞նչ է նշանակում «կոչու՞մ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք, կունանաք»: Առանց գիտելիքների և պատրաստվածության կոչու՞մ: Առանց հերոսության մեդա՞լ:

Ի՞նչ է նշանակում «սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»: Փաստորեն, բանակը քաղցա՞ծ է և զինվորները Փաշինյան Նիկոլի ձեռքի՞ն են նայում: Լավ, իսկ փողն ինչի՞ դիմաց էր տրվում: Պետքի՞:

Բանակի հանդեպ Փաշինյան Նիկոլի վերաբերմունքն ակնհայտ արհամարհական է: Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի պետություններից որևէ մեկի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել»,- գրել է Հեքիմյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել