copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:30 26-06-2023

Ֆրանսիան իր քաղաքացիներին արգելում է այցելել Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է իր քաղաքացիներին հորդորել չայցելել Հայաստան, եթե դրա համար հրատապ անհրաժեշտություն չկա։ Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջից, որտեղ Հայաստանի մասին տեղեկատվությունը ներկայացվել է այս տարվա փետվարի 16-ին և հունիսի 26-ի դրությամբ շարունակում է ուժի մեջ մնալ։

Հատկանշական է, որ Ֆրասիայի ԱԳՆ-ն է պաշտոնական կայքում Հայաստանի ամբողջ տարածքը ներառված է վտանգավոր գոտում, որն իր հերթին բաժանված է վտանգի մի քանի աստիճանների, և մեր երկրում չկա մի վայր, որը Ֆրանսիայի իշխանություններն իրենց քաղաքացիների համար անվտանգ են համարում։

Մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագոտու ողջ տարածքը՝ արևմուտում Տավուշից մինչև Սյունիք, իսկ արևելքում՝ Արարատի մարզի Երասխ գյուղից մինչև Սյունիք նշված են կարմիր գույնով, որը վտանգի ամենաբարձր աստիճանն է։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խստորեն հորդորում է չայցելել այս շրջաններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության պատճառով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանից Ադրբեջան մեկնել հնարավոր չէ, բացի այդ արգելված է այն անձանց մուտքն Ադրբեջան, որոնց անձնագրերում կլինի Արցախի իշխանությունների կողմից փակցված կնիք։ Փարիզը նախազգուշացնում է, որ այդ անձինք Ադրբեջան ժամանելուն պես կձերբակալվեն։ Ֆրանսիական կողմը նշում է, որ առհասարակ նպատակահարմար չէ գնալ Լեռնային Ղարաբաղ, քանի որ այս շրջանը չի գտնվում Երևանում Ֆրանսիայի դեսպանատան իրավասության ներքո և այնտեղ հյուպատոսական պաշտպանություն չի կարող իրականացվել։

Բացի այդ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանից Վրաստան տանող M16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածն անցնում է Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ կրակի ենթարկվող տարածքով, իսկ այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճանապարհորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային կամ երկաթուղային տրանսպորտի միջոցները:

Քարտեզում նարնջագույնով նշված են Սևանա լճի արևմտյան ափը, Վայոց ձորի և Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ ոչ սահմանամերձ շրջանները։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել այս շրջաններ, եթե դրա համար չկա խիստ անհրաժեշտություն։

Իսկ Հայաստանի մնացած տարածքը՝ այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը ներկայացված է դեղին գույնով, ինչը նշանակում է, որ այդ տարածքները գտնվում են ուժեղացված զգոնության տակ։

Հատկանշական է, որ քարտեզում կանաչ գույնով պետք է նշված լինեին Հայաստանի անվտանգ տարածքները, սակայն այդ գույնով որևէ տարածք չի նշվել։



Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան