Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 26-06-2023

Ընտրությունը վատի և հրեշավորի միջև էր. Մարգարիտա Սիմոնյանը՝ Պրիգոժինի ապստամբության մասին

Ռուսական ​​​​​​Russia Today հեռուստաալիքի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը։ Այս մասին Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Սոլովյովի ստուդիայից։

Սիմոնյանն անդրադարձել է Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործի կարճմանը՝ նշելով, որ ընտրությունը վատի և հրեշավորի միջև էր։

«Հիմա շատ են քննարկում. քրեական գործ են հարուցել, իսկ հետո բաց են թողել, գնացել է Բելառուս, սա հո իրավաբանական նորմերի ծաղր է։ Իրավաբանական նորմերը Քրիստոսի պատվիրանները չեն և ոչ էլ Մովսեսի պատգամները։ Դրանք մարդիկ են գրում, որպեսզի դրանք պաշտպանեն իրավակարգը եւ երկրի կայունությունը։ Եվ եթե ինչ-որ կրիտիկական դեպքերում այնպես է ստացվում, որ դրանք չեն կատարում իրենց գործառույթը, այլ կատարում են հակառակը, ապա դրանք կորչում են գրողի ծոցը։

Ընտրությունը վատի և հրեշավորի միջեւ էր։ Քաղաքացիական դիմակայությունից ավելի վատ բան չկա»,- գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ Պրիգոժինը ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից։ «Կասկածից վեր է, որ ապստամբությունը և Պրիգոժինը համակարգվում և ղեկավարվում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և, հնարավոր է, մերձավորարևելյան մեկ այլ երկրի հետախուզական ծառայությունների կողմից»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել