copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:19 24-06-2023

Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին․ Ծառուկյան

Համոզված եմ, որ նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ռուսաստանն ի զորու է վերականգնել անդորրը՝ ցուցաբերելով թե´ վճռականություն, թե´ արդարամտություն, և թե´ մեծահոգություն նրանց հանդեպ, ովքեր հետ կկանգնեն վտանգավոր շարունակությունից՝ գիտակցելով քայլերի հնարավոր ծայրահեղ հետևանքները։ Այս մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան»կուսակցութան նախագահ Գագիկ Ծառուկյանի տարածած հաղորդագրությունում:

«Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։ Աստված մի արասցե, Ռուսաստանում ապակայունացման պրոցեսները զարգանալու դեպքում իրենց ազդեցությունը կարող են ունենալ ողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա։ Համոզված եմ, որ նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ռուսաստանն ի զորու է վերականգնել անդորրը՝ ցուցաբերելով թե´ վճռականություն, թե´ արդարամտություն, և թե´ մեծահոգություն նրանց հանդեպ, ովքեր հետ կկանգնեն վտանգավոր շարունակությունից՝ գիտակցելով քայլերի հնարավոր ծայրահեղ հետևանքները։

Վստահ եմ, որ Ռուսաստանի օրինական իշխանությունները, հասարակության լայն շերտերի աջակցությամբ, կարողանալու են կայունացնել վիճակը, խուսափել վատթարագույն սցենարներից։ Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին՝ որպես բարեկամ պետությունում ապրող ու աշխատող հայեր, որպես այդ երկրի օրինավոր և հարգված քաղաքացիներ, ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն, վստահել օրինական իշխանություններին և անել իրենցից կախվածը՝ ժամ առաջ երկրում կայունության և բնականոն կյանքի վերականգնման համար»։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան