copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:00 24-06-2023

Մոսկվայի քաղաքապետն առաջիկա երկուշաբթին ոչ աշխատանքային է հայտարարել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքում հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, և իրավիճակը բարդ է։ Այս մասին Սոբյանինը գրել է իր տելեգրամյան պաշտոնական ալիքում։

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է նաև, որ առաջիկա երկուշաբթին ոչ աշխատանքային է հայտարարվել։

«Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով օպերատիվ շտաբի շրջանակում որոշում եմ ընդունել երկուշաբթին ոչ աշխատանքային օր հայտարարել, բացառությամբ իշխանության մարմինների, անդադար ցիկլի ձեռնարկությունների, պաշտպանաարդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների համար։

Խնդրում եմ առավելապես ձեռնպահ մնալ քաղաքում ուղևորություններից։ Հնարավոր է որոշ թաղամասերում և որոշ ճանապարհներին շարժումն արգելափակվի։ Ժամանակին 112 հաղորդեք արտառոց իրավիճակների և միջադեպերի մասին։ Քաղաքային ծառայություններն աշխատում են բարձր պատրաստականության ռեժիմով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր խմբավորման դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան

Ձեզ գուցե հետաքրքրի