copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 24-06-2023

Ռուսական կանոնավոր բանակը կրակ է բացել «Վագներ»-ի մարտիկների վրա

Ռուսաստանի կանոնավոր բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա, որոնք Ռուսաստանի հարավ-արևմտյան Դոնի Ռոստով քաղաքից ուղևորվել են դեպի Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալության թղթակիցը։

Հաղորդվում է, որ «Վագներ»-ի շարասյունը գնդակոծել է ուղղաթիռներից։

Հայտնի է, որ շարասյունը թիրախավորվել է Վորոնեժ քաղաքն անցնելուց հետո։ Reuters-ի տվյալներով՝ շարասյանը մաս էին կազմում նաև զորակոչիկներ և առնվազն մեկ տանկ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում վերահսկողության մասին։

Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան