Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 13:55 23-06-2023

Ռուսական դպրոցների բացումը մահացու պատվաստում է ՀՀ-ի համար

ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը ասել է, որ ՀՀ-ում նախատեսում են բացել ռուսական դպրոցներ, որոնք համապատասխանելու են կրթական ամենաբարձր չափանիշներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհանիսյանի՝ ռուսական դպրոցների բացումը Հայաստանում վտանգավոր է, քանի որ Ռուսաստանը որդեգրել է մի քաղաքականություն, որ սովետական միության փլուզումը դա ողբերգություն էր և այդ ողբերգության արդյունքները պետք է հնարավորինս ուղղել։

«Ես ինձ իրավունք եմ վերապահում գտնել, որ դա մահացու պատվաստում է Հայաստանի Հանրապետության համար»,- զրույցում ասաց վերլուծաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։