copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:31 23-06-2023

Կարեն Անդրեասյանը նյարդային շարժումների մեջ է․ նա հերքում է ՍԴ-ին

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ քրեական գործ հարուցելու լուրերի ֆոնին վերջինս «նյարդային շարժումների» մեջ է։

Լավատեղյակները պնդում են, որ Անդրեասյանը շատ խառն է, անհանգիստ, նյարդային, որը, ի դեպ, չի էլ կարողանում թաքցնել։

Համենայն դեպս, լրագրողների հետ վերջին շփմանը երևաց հոգեվիճակը, լարվածությունը։

Անդրեասյանն այլևս նախկին սիրալիր, 4-րդ իշխանության հետ ասող-խոսող, թափանցիկ, հրապարակային գործելաոճ «խաղացող» պաշտոնյան չէ։

Նա շարունակ կրկնում էր, թե լրագրողները խանգարում են դատարանին, դատավորին, այսինքն՝ իրեն, ճնշում են գործադրում, հորդորում էր չխոչընդոտել, որևէ հարցի չէր պատասխանում։

«Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ, սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,- շարունակ կրկնում էր նյարդային Անդրեասյանը՝ չպատասխանելով որևէ հարցի։

Մեր աչքից չվրիպեց ոչ միայն Անդրեասյանի պահելաձևը, այլև նրա հայտարարությունները իր դատավոր լինելու մասին։

Ոչ վաղ անցյալում, ի դեպ, ՍԴ-ն հայտնել էր, որ ԲԴԽ նախագահը, իրավաբան-գիտնականը դատավոր չէ, անդամ է, այդպես ՍԴ-ն փրկել էր Ջհանգիրյանին և սահմանադրական համարել օրծերության նրա պաշտոնավարումը։

Հիմա Անդրեասյանը հերքում է ՍԴ-ին, հաստատում, որ այո, ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնականը ևս դատավոր է, նրա վրա տարածվում են դատավորի պահանջները, այսինքն՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել, ինչի համար պայքարում էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ամենից շատ դիտված